Քվենտին Տարանտինոն նշանվել է

Նա իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է իր նշանադրության մասին հրապարկման հղումը։
tarantino

Ամերիկյան ռեժիսոր եւ սցենարիստ Քվենտին Տարանտինոն նշանվել է իսրայելցի երգչուհի Դանիելա Պիկի հետ։ Այս մասին հայտնում է lenta.ru-ն՝ հղում  կատարելով Daily mail-ին։ 54-ամյա ռեժիսորը նախկինում ամուսնացած չի եղել։

Նա իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է իր նշանադրության մասին հրապարկման հղումը։

Տարանտինոն Դանիելա Պիկին առաջարկություն է արել Լոս-Անջելեսում՝ նվիրելով նշանադրության մատանի։

Նրանք ծանոթացել են 2009 թվականին Իսրայելում, երբ ռեժիսորը մեկնել էր ներկայացնելու իր «Անփառունակ սրիկաները» ֆիլմը։

 

*

*