Ղրղզստանում հայազգի մոդելին մեղադրում են դավաճանության մեջ

Մոդելը ցուցադրություններից մեկի ժամանակ պոդիում է բարձրացել «Հայաստան» գրությամբ ժապավենով:
susanna-eghoyan

Ղրղզստանում կոչ են արել քաղաքացիությունից զրկել 18-ամյա հայազգի մոդել Սուսաննա Եղոյանին, ով ներկայացրել է Ղրղզստանը գեղեցկության միջազգային World Next Top Model-2017  մրցույթում ու հաղթել: Մոդելը ցուցադրություններից մեկի ժամանակ բեմահարթակ է բարձրացել «Հայաստան» գրությամբ ժապավենով:

Նույնիսկ Ղրղզստանի պետական պաշտոնյաներից մեկը՝ Սաբիր Կայկովը, իր ֆեյսբուքյան էջում առաջարկել էր Ս. Եղոյանին «սպանել, երբ վերադառնա» :

Մոդելն ինստագրամի իր էջում գրել է, որ չի դավաճանել Ղրղզստանին, այլ ընդամենը կատարել է մրցույթի պահանջը:

«Առաջին մուտքի ժամանակ պետք է ներկայացնեինք մեր երկիրը, մյուսի ժամանակ՝ ազգությունը: Մեզ 2 ժապավեն են տվել: Չեմ հասկանում՝ ինչի համար է այս աղմուկը: Իմ երկրին ես չեմ դավաճանել, չնայած շատերը նշում էին, որ ես արժանի չեմ Ղրղզստանը ներկայացնելուն, քանի որ ազգությամբ ղրղզ չեմ»:

Ավելի ուշ պետական պաշտոնյան լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ներողություն է խնդրել Սուսաննային սպանելու առաջարկի համար, բայց նշել է, որ նրան քաղաքացիությունից զրկելն անհրաժեշտ է:

*

*