Սուրճն ընդդեմ քաղցկեղի եւ շաքարախտի

Գիտնականները՝ սուրճի օգտակարության մասին:
coffee

ԱՄՆ գիտնականները պարզել են, որ սուրճի ամենօրյա օգտագործումը նվազեցնում է մահացության հավանականությունը տարբեր հիվանդություններից (սիրտ-անոթային համակարգ, քաղցկեղ եւ շաքարախտ):

Համապատասխան ուսումնասիրությունը հրապարակվել է EurekAlert! պորտալում: Մասնագետներն այսպիսի եզրահանգման են եկել՝ վերլուծելով ավելի քան 215 հազար մարդու տվյալներ:

Պարզվել է, որ օրական գեթ մեկ բաժակ սուրճ օգտագործելը նվազեցնում է մահացության վտանգը 12 %-ով, իսկ 2-3 բաժակը՝ 18 %-ով:

«Մենք չենք կարող պնդել, որ սուրճը կերկարացնի ձեր կյանքը, սակայն մենք վստահ ենք, որ որոշակի կապ կա այդ ըմպելիքի օգտագործման եւ հիվանդություններից մահացության դեպքերի միջեւ»:

*

*