Մերիլ Սթրիփը նմանակել է Դոնալդ Թրամփին

Ամերիկացի հայտնի դերասանուհի Մերիլ Սթրիփը զվարճացրել է նյույորքցի հանդիսականներին՝ «Շեքսպիրը պուրակում» հանրային թատրոնի...
meril-strip-tramp

Ամերիկացի հայտնի դերասանուհի Մերիլ Սթրիփը զվարճացրել է նյույորքցի հանդիսականներին՝ «Շեքսպիրը պուրակում» հանրային թատրոնի ամենամյա գալա-ներկայացմանը հայտնվելով Դոնալդ Թրամփի կերպարով, տեղեկացնում է BBC-ն:

Հայտնի հանրապետական քաղաքական գործչին առավելագույնս նմանվելու համար Սթրիփն օգտագործել է կեղծամ, բնորոշ արհեստական արեւայրուկ՝ նարնջագույն երանգով եւ դնովի փոր:

Զգեստավորված տղամարդու սեւ կոստյումով, սպիտակ վերնաշապիկով եւ կարմիր փողկապով՝ Մերիլ Սթիփը դերասանուհի Քրիստի Բարանսկիի հետ, որը ներկայացրել է Հիլարի Քլինթոնին, կատարել է «Թարմացրու քո Շեքսպիրին» երգը Քոուլ Փորթերի «Համբուրիր ինձ, Քեթ» մյուզիքլից:

Սթրիփը, որն ակտիվորեն պայքարում է հանուն կանանց իրավահավասարության, նման արտասովոր ձեւով իր աջակցությունն է հայտնել Հիլարի Քլինթոնին, որն ավելի վաղ հայտարարել է Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու առաջադրվելու համար պայքարում իր հաղթանակի մասին:

*

*