Գիտնականները պարզել են, թե ինչ հոտ ունի սթրեսը

Գիտափորձերին մասնակցել են 500 կամավորներ՝ 20-ից մինչեւ 70 տարեկան տղամարդիկ եւ կանայք:
hot

Մարդու սթրեսը սոխի եւ վայրի սխտորի հոտ ունի, պնդում են Ճապոնիայի Shiseido խոշոր կոսմետիկական ընկերության մասնագետները:

Shiseido-ի եզրակացությունները հիմնված են չորս տարի կատարված գիտափորձերի արդյունքների վրա: Դրանց մասնակցել են 500 կամավորներ՝ 20-ից մինչեւ 70 տարեկան տղամարդիկ եւ կանայք: Փորձերի ընթացքում նրանց հարկադրել են կատարել դժվար եւ անսպասելի խնդիրներ, որոնք սթրեսային իրավիճակներ են առաջացնում: Որքան մեծ է եղել նյարդային լարվածությունը, այնքան ուժեղ է մարդկանց մաշկը յուրահատուկ հոտով գազ արձակել, որը Shiseido-ի փորձագետներն անվանել են «սթրեսի հոտ»:

Դրա հետ մեկտեղ, ինչպես պարզել են փորձագետները, ուրիշի «սթրեսի հոտը» մարդկանց մոտ հոգնածության զգացողություն է առաջացնում։

*

*