«Որքանով է ազնիվ Արցախի ժողովուրդը». սոցիալական էքսպերիմենտ՝ Ստեփանակերտում — Երկիր Մեդիա

«Որքանով է ազնիվ Արցախի ժողովուրդը». սոցիալական էքսպերիմենտ՝ Ստեփանակերտում

Նա մուրացկան է ձեւացել, պառկել փողոցում, գրպանում էլ շատ փող դրել...

«Որքանով է ազնիվ Արցախի ժողովուրդը». փրանքեր (մարդկանց հետ կատակներ անող) Հարություն Հակոբյանը փորձել է պարզել՝ Ստեփանակերտում անցկացնելով համապատասխան սոցիալական էքսպերիմենտը:

Նա մուրացկան է ձեւացել, պառկել փողոցում, գրպանում էլ շատ փող դրել, բայց այնպես, որ այն ակնհայտ երեւա անցորդներին: Այդկերպ, փրանքերն անցորդներին 3 տարբերակ է թողել՝ կամ օգնել, կամ՝ գողանալ, կամ էլ անտարբեր մնալ: Հեռվում դրված տեսախցիկն էլ արձանագրել է տեղի ունեցողը:

Տեսանյութի վերջում փրանքերը խոստովանում է, որ շատ գոհ է արդյունքից: Որեւէ մեկը չփորձեց գողանալ փողը, հակառակը՝շատերը հորդորեցին ուշադիր լինել:

*

*