Սպիտակ արջը ներխուժել է սննդի եւ ալկոհոլի պահեստ

Պահեստից դուրս գալիս՝ կենդանին մնացել է պատուհանի շրջանակի մեջ:
spitak-arj

Սպիտակ բևեռային արջը մտել է Նորվեգիայի Արևմտյան Շպիցբերգեն կղզու Radio Adventure Hotel-ի սննդի պահեստ: Նա ջարդել է դարակները, կոտրել մի քանի շիշ գինի և կերել մեծ քանակությամբ սև շոկոլադ:

Պահեստից դուրս գալիս՝ կենդանին մնացել է պատուհանի շրջանակի մեջ: Արջին այդ վիճակում գտել է հյուրանոցի աշխատողներից մեկը:

Նա անմիջապես փրկարարներ է կանչել, սակայն, լսելով ուղղաթիռի ձայնը, արջը խուճապի է մատնվել և կարողացել է ինքնուրույն դուրս գալ պատուհանի թակարդից:

*

*