Եվրամիությունը սպիններներն ընդգրկել է վտանգավոր ապրանքների ցանկում — Երկիր Մեդիա

Եվրամիությունը սպիններներն ընդգրկել է վտանգավոր ապրանքների ցանկում

Փորձագետները, սակայն, տարակարծիք են...
spinerner2

Եվրամիության կողմից սպիններները ներառվել են վտանգավոր համարվող ապրանքների ցանկում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Սպառողների համար վտանգ ներկայացնող ապրանքների մասին արագ արձագանքման եվրոպական համակարգի կողմից ներկայացված զեկույցում նշվում է, որ սպիններները իրենցից վտանգ են ներկայացնում երեխաների համար, հատկապես՝ լուսային սպիններները, քանի որ դրա մասերը հեշտ են միմյանցից առանձնացվում, ու երեխայի կողմից դրանց կուլ տալը տարատեսակ ներքին վնասվածքներ ու այրվածքներ կարող է առաջացնել:

Սպինները մեկ առանցք ունեցող առարկա է, որի ներքին անշարժ հատվածից բռնելով՝ օգտագործողը կարող է անընդհատ պտտել շարժական հատվածը: Այն այնպես է պատրաստված, որ մատներով բավականին հեշտ է պտտական շարժումներ կատարելը:

Սպինները գովազդվում է որպես ուշադրության կենտրոնացման հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանց օգնելու միջոց, ովքեր զգում են անհանգստություն, օրինակ՝ ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշ, աուտիզմ, տագնապային խանգարումներ և այլ նյարդային էներգիայի և սթրեսի խթան հանդիսացող հիվանդությունների դեպքում։

Փորձագետները, սակայն, տարակարծիք են. մի մասը կարծում է, որ սպինները օգտակար է առողջությանը, մյուսները ընդհակառակը, պնդում են, որ  այն կենտրոնացնելու փոխարեն՝ շեղում է մարդու ուշադրությունը:

*

*