«Միսս Մեծ Բրիտանիա»-ին մեռած են գտել

Աղջիկը տառապում Էր ձգձգվող ընկճախտից:
sofi-greydon

Բրիտանուհի Սոֆի Գրեյդոնին (Sophie Gradon), որը 2009 թվականին հաղթել Է «Միսս Մեծ Բրիտանիա» մրցույթում, մեռած են գտել իր ծնողների տանը, որը գտնվում է Նյուքասլից ոչ հեռու: Այս մասին հաղորդել է Daily Mail-ը:

32-ամյա կնոջ մահվան պատճառներն առայժմ պարզ չեն, սակայն տեղի ոստիկանության աշխատակիցներն արդեն հայտարարել են, որ ոչ մի կարգի կասկածելի հանգամանքներ չեն տեսնում: Բրիտանուհին նաեւ հռչակ Էր ձեռք բերել որպես ITV ալիքում «Սիրո կղզին» (Love Island) հանրաճանաչ ռեալիթի շոուի մասնակից:

Հաղորդվում է, որ աղջիկը տառապում Էր ձգձգվող ընկճախտից:

*

*