ՌԴ ԱԻՆ-ը հերքում է Ադլերում երկնաքար ընկնելու մասին լուրը

...ավելի ուշ հայտնի դարձավ, որ այդ կադրերը Սոչիում նկարահանված չեն եղել
erknaqar

Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարությունը հերքել է տեղեկությունները Սոչիում (Ադլերի շրջան) երկնաքարի ընկնելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Դեկտեմբերի 15-ին սոցիալական ցանցերում հայտնվել էր տեղեկություն այն մասին, թե Սոչիի մոտակայքում երկնաքար է ընկել: Օգտատերերից ոմանք գրել էին, որ ուժեղ ձայն են լսել, ոմանք էլ երկնքում լուսարձակում և անհայտ օբյեկտ են տեսել:

Հետագայում համացանցում հայտնվեց մի տեսանյութ, որում իբրև թե պատկերված էր երկնաքարի ընկնելու պահը, սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ այդ կադրերը Սոչիում նկարահանված չեն եղել:

*

*