Սոցիալական ցանցերում սուտն ավելի արագ է տարածվում

Հետազոտողներն ուսումնասիրել են շուրջ 126.000 հաղորդագրություններ
soccanc

Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում անցկացված հետազոտությունների արդյունքում գիտնականները պարզել են, որ կեղծ տեղեկատվությունը «Թվիթեր»-ում 70%-ով ավելի արագ է տարածվում, հայտնում է Life.ru-ն:

Հետազոտողներն ուսումնասիրել են շուրջ 126.000 հաղորդագրություններ, որոնք վերահրապարակվել են մոտ 3 միլիոն օգտատերերի կողմից 2006-2007թթ.: Ինչպես պարզ է դարձել՝ քաղաքականությանը վերաբերող կեղծ տեղեկատվությունն առավել արագ է տարածվում, քան ահաբեկչություններին, գիտությանն ու ֆինանսներին վերաբերող տեղեկությունները:

Չնայած գիտնականների ուսումնասիրության կենտրոնում «Թվիթեր»-ն է եղել, սակայն այս նույն հետևությունները կարելի է անել «Ֆեյսբուք»-ի և մնացած սոցցանցերի վերաբերյալ:

 

 

Պատրաստեց՝

Հայկ Սահակյանը

*

*