Ֆլորիդայում սկյուռը հարձակվել է մարդկանց վրա

ԱՄՆ-ում՝ Ֆլորիդա նահանգում արտասովոր դեպք է տեղի ունեցել։
skyur

ԱՄՆ-ում՝ Ֆլորիդա նահանգում արտասովոր դեպք է տեղի ունեցել։ Haffington Post-ը հաղորդում է, որ սկյուռը հարձակվել է ծերանոցի բնակիչների վրա։

Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 3-ին։ Իր առաջին «զոհին» կենդանին բռնացրել է փողոցում, որից տուժածը կարողացել է ազատվել, բայց դրանից հետո կենդանին հայտնվել է տարեցների տանը եւ այնտեղ վնասել եւս մի քանի հոգու։

Հաստատության աշխատակիցներից մեկը զանգահարել է 911 եւ օգնություն խնդրել, քանի որ սկյուռը կծել եւ չանկռել էր մի քանի հոգու։

 

Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց եւ վնասվածքները մշակելուց հետո՝ դուրս գրել։ Իսկ կենդանին հասցրել էր փախչել՝ դեռ մինչեւ փրկարարների տեղ հասնելը։ Նրա նման ագրեսիվ վարքագիծը դեռ որեւէ կերպ չի պարզվել։

Սակայն հաղորդվում է, որ Օհայո նահանգում եւս սկյուռը պատճառ է դարձել ԱՄՆ-ի նախագահի ընտրությունների քվեարկության գործընթացի խաթարման։ Կենդանու ագրեսիվ պահվածքի պատճառով վնասվել են հոսանքալարերը եւ քվերակությունը էլեկտրոնայինի փոխարեն ստիպված են եղել կազմակերպել թղթե բյուլետեններով։

*

*