22 տարեկան հասակում մահացել են տանզանիացի սիամական երկվորյակները

Նրանք խոստովանել էին, որ կցանկանային մի օր ամուսնանալ եւ մեկ ամուսին ունենալ:
tanzania,-siamakan

Տանզանիացի սիամական երկվորյակներ Մարիա եւ Կոնսոլատա Մվաքիքութիները 22 տարեկան հասակում մահացել են տեղի հիվանդանոցում, որտեղ նրանք գտնվում Էին վերջին կես տարում, տեղեկացնում Է BBC-ն:

Ծնվելուց պորտից ներքեւ միացած քույրերի մոտ ընդհանուր էին լյարդը, թոքերը եւ որոշ այլ օրգաններ, սակայն նրանք ունեին երկու սիրտ, երկու գլուխ եւ առանձին զույգ ձեռքեր:

Անցյալ տարի BBC-ին տված հարցազրույցում քույրերն ասել էին, որ համալսարանն ավարտելուց հետո կցանկանային ուսուցիչ աշխատել:

Մարիան եւ Կոնսոլատան դեմ Էին, որ վիրահատության միջոցով բաժանեն իրենց: BBC-ին տված հարցազրույցում նրանք խոստովանել էին, որ կցանկանային մի օր ամուսնանալ եւ մեկ ամուսին ունենալ:

*

*