Դատարանն արգելել է 21-ամյա թունիսցուն ամուսնանալ 71-ամյա շվեյցարուհու հետ

Ի պատասխան քննադատության, կինը հայտարարել է, որ ինքը փեսացուի հետ շատ ընդհանուր շահեր ունի...
amusnutyun

news.am — Շվեյցարիայում դատարանն արգելել է 21-ամյա թունիսցուն ամուսնանալ 71-ամյա շվեյցարուհու հետ: Դատարանը որոշել է, որ Թունիսի 21-ամյա քաղաքացին բոլորովին էլ քնքուշ զգացմունքներ չունի 71-ամ հարսնացուի նկատմամբ: Քննության վարկածով, երիտասարդին հետաքրքրում է միայն Շվեյցարիայի քաղաքացիություն ստանալը, հաղորդում է Life-ը:

Ի պատասխան քննադատության, կինը հայտարարել է, որ ինքը փեսացուի հետ շատ ընդհանուր շահեր ունի, իսկ նման ամուսնության մեջ, իր կարծիքով, որ մի դատապարտելի բան չկա: «Մենք երկուսս էլ սիրում ենք ռեփ, զբոսանք, մենք ընդհանուր շահեր ունենք»,-ասել է նա:

Թունիսցին եւ շվեյցարուհին ծանոթացել են երեք տարի առաջ համացանցի միջոցով, բայց առաջին անգամ հանդիպել են նախորդ տարի:

Մեկ Մեկնաբանություն
  • Դատարանն արգելել է 21-ամյա թունիսցուն ամուսնանալ 71-ամյա շվեյցարուհու հետ — Armenian National Committee of America
    22 мая 2016 at 23:59

    […] Source: Yerkir Media Link: Դատարանն արգելել է 21-ամյա թունիսցուն ամուսնանալ 71-ամյա… […]

  • *

    *