Շվեյցարական գյուղը կվերածվի հյուրանոցի

Կորիպոն պահպանելու համար իշխանությունները որոշել են այստեղ ստեղծել «ցիրուցան հյուրանոց»․․․
shveycarakan-gyugh

Տիչինոյի կանտոնի (Շվեյցարիայի վարչական միավոր-խմբ,) Կորիպո գյուղը, որը համարվում է Շվեյցարիայի ամենափոքր գյուղը, վերածելու է հյուրանոցի: Այդ մասին հայտնում է BBC-ն:

Նշվում է, որ ավելի քան 600 տարի առաջ հիմնադրված այս գյուղում գրեթե մարդ չի մնացել: 19-րդ դարում այստեղ ապրում էր 300 մարդ, այսօր՝ 16, ներառյալ գյուղապետը: Գյուղում չկա ոչ դպրոց, ոչ խանութ: Տեղի բոլոր բնակիչները թոշակառուներ են:

Կորիպոն պահպանելու համար իշխանությունները որոշել են այստեղ ստեղծել «ցիրուցան հյուրանոց» (albergo diffuso), որը ենթադրում Է զբոսաշրջիկների տեղավորում տեղի բնակիչների լքված կամ դատարկ մնացած տներում:

Նշվում է, որ նախապատրաստական աշխատանքների համար կպահանջվի մեկ տարուց ոչ պակաս ժամանակ:

*

*