Շվեդիայում պաշտոնապես անցնում են 6-ժամյա աշխատանքային գրաֆիկի

Նրանք ավելի շատ էներգիա ու ժամանակ են ունենում հատկացնելու անձնական կյանքին ու իրենց ավելի հաջողակ են զգում:
ashkhatanq

Շվեդիայում քայլեր են ձեռնարկվում աշխատողների ժամանակն ավելի էֆեկտիվ օգտագործելու համար: Մասնավորապես՝ իշխանությունների որոշմամբ 8-ժամյա աշխատանքային գրաֆիկից պաշտոնապես անցում է կատարվում 6-ժամյա գրաֆիկի: Չնայած աշխատաժամերի կրճատմանը՝ աշխատավարձի չափը մնալու է անփոփոխ:Այս մասին հայտնում է adme.ru-ն:

Աշխատանքային այս գրաֆիկին Filimundus ընկերությունը անցել է դեռ անցած տարի: Ընկերության ղեկավարությունը նշել է, որ 8-ժամյա աշխատանքային օրը արդյունավետ չէ, քանի որ աշխատողներից շատերի համար դժվար է այդ ընթացքում պահել կենտրոնացվածությունն ու աշխատունակությունը: Նրանք հաճախ ընդմիջումների կարիք են ունենում, ու նրանց ժամանակը ոչ  էֆեկտիվ է օգտագործվում:

Մինչդեռ 6 ժամում աշխատողները կատարում են նույն ծավալի աշխատանք, ինչ 8 ժամում, ու նրանց կատարած աշխատանքի արդյունավետությունը բարձրանում է: Նրանք ավելի շատ էներգիա ու ժամանակ են ունենում հատկացնելու անձնական կյանքին ու իրենց ավելի հաջողակ են զգում:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները