Շվեյցարիան կվաճառի տեղի ալպիական լեռների օդը

Օդը վաճառվում է յոթ լիտրանոց շշով
shvecaria

Շվեյցարիայում նոր ստարտափ է ստեղծվել, որը զբաղվում է տեղի լեռնային օդի արտահանմամբ։

Գաղափարի հեղինակները նշում են, որ զբոսաշրջիկները գալիս են Շվեյցարիա ոչ միայն գեղատեսիլ վայրերի, այլեւ՝ ալպիական թթվածնի համար: «Մենք արդեն արտահանում ենք Շվեյցարիայի լեռնային աղբյուրների ջրերը, շոկոլադը եւ պանիրը: Ինչու՞ չվաճառենք նաև մաքուր օդը: Այն լավագույն օդն է աշխարհում », — նշված է ստարտափի պաշտոնական կայքում:

Օդը վաճառվում է յոթ լիտրանոց շշով, որը հավասարազոր է Շվեցարիայում 120 անգամ շնչելուն։ Մեկ աերոզոլն արժե 21 դոլար, սակայն գնորդներին առաջարկվում է վայելել ալպիական լեռների օդն ամբողջությամբ և գնել ողջ հավաքածուն։

 

 

 

*

*