Օդանավակայանում լքված շունը կարոտից սատկել է

Բժիշկներին չի հաջողվել շանը դուրս բերել դեպրեսիայից
shun

Կոլումբիայի օդանավակայաններից մեկում լքված շունը տիրոջ կարոտից սատկել է։ Նա մեկ ամիս սպասել է տիրոջ վերադարձին։ Սկզբնական շրջանում ուղևորների և օդանավակայանի աշխատակիցները նրան խնամել են, կերակրել, բայց երբ շունը հասկացել է, որ իր հետևից այլևս ոչ ոք չի գա, նստել է մի անկյունում և հրաժարվել սննդից: Օդանավակայանի աշխատակիցներն անհանգստացել են նրա համար և դիմել անասնաբույժների օգնությանը:

Մեկ շաբաթ շարունակ նա կաթիլային սնունցում է ստացել, սակայն մասնագետներին չի հաջողվել դուրս բերել շանը դեպրեսիայից:

Անասնաբույժները հայտնել են, որ շունը որևէ հիվանդության պատճառով չի սատկել, պարզապես նա ծանր հոգեբանական վիճակում է եղել:

*

*