«Շան անունը տուր ու փետը վերցրու ձեռքդ» — Երկիր Մեդիա

«Շան անունը տուր ու փետը վերցրու ձեռքդ»

Շան հետ կապված ասացվածքներից ամենատարածվածները
shnik

2018 թ.-ը ամենահավատարիմ և ընկերասեր կենդանու՝ շան տարին է: Համաձայն արևելյան օրացույցի՝ 2018 թվականի փետրվարի 16-ին կարմիր կրակե աքաղաղը իր գահը հանձնում է դեղին հողե շանը:

Շան հետ կապված նաև բազմաթիվ ասացվածքներ են տարածված, ինչ-որ տեղ նաև ներկայացնելով կենդանուն բացասական երանգով:

Եվ այսպես.

  1. Շանը շան կողքը կապես՝ կամ կծել կսովորի, կամ հաչել:
  2. Շան անունը տուր ու փետը վերցրու ձեռքդ։
  3. Երկու դռան շունը սոված կմնա:
  4. Շնից մազ պոկելն էլ է օգուտ:
  5. Շունը շան թաթ չի կծի։
  6. Շունը շան միս չի ուտի:
  7. Եթե երկու շուն իրար ընկան, թաղում կատու չի մնա:
  8. Լավ է մեռնել, քան շան կյանք վարել:
  9. Լավ է շան ձագ լինել, քան բեկի ծառա:
  10. Վատ շունը ինքը չի ուտում, ուրիշին էլ չի տալիս:
  11. Շան պոչը կտրելով անմեղ գառ չի դառնա:
  12. Շան պոչը յոթը տարի կաղապար դրին, էլի էն կեռ պոչն է:
  13. Սև շունը չի սպիտակի:
  14. Շան բնի կողքին աղվես չի ապրի:
  15. Շունն իր տիրոջ վրա չի հաչի:
  16. Շունը պառկել է սելի հովին, գիտի իր հովն է:
  17. Շատ հաչան շունը ոչխարին գել կբերի:
  18. Շնից լակոտ վերցրու, ոչխարից` գառ:
  19. Շունն իրենց դռանը ղոչախ կլինի:
  20. Շունը շինականի պահապան ընկերն է:
  21. Շունը հավատարիմ է, կատուն` գող:
  22. Շունը կաղալով չի սատկի:
  23. Շունը հաչելով կմեծանա:
  24. Շունը կհաչի, քարավանը կքոչի:
  25. Ոսկոր բերող շունը ոսկոր էլ կտանի:

Նաև ասում են՝ շունը անհանգիստ կենդանի է, փոխարենը ամբողջ տարին պահպանելու է մեր երջանկությունն ու հանգստությունը:

 

*

*