Շոտլանդուհին ամուսնու արդեն 5 տարի ժամկետնանց անձնագրով հասել է Թուրքիա

Շոտլանդիայի քաղաքացի Մարիոն Լամոնդը Թուրքիա է մեկնել իր ամուսնու՝ ժամկետն անցած անձնագրով։
odanavakayan

Շոտլանդիայի քաղաքացի Մարիոն Լամոնդը Թուրքիա է մեկնել իր ամուսնու՝ ժամկետն անցած անձնագրով։ Այդ երկիր հասնելուն պես նրան հարցաքննել են եւ հետ ուղարկել։ Գրում է The Daily Mail-ը։

53-ամյա կինը որպես զբոսաշրիկ Էդինբուրգից հասել է Դալաման։ Ամուսնու անձնագիրը, որով նա ճամփորդել է, ժամկետն անց է եղել արդեն 5 տարի, սակայն կինը այդպես անցել է անվտանգության երկու անցակետ Շոտլանդիայում։

Այն, որ Թուրքիայում իր հանգիստն անցկացնել ցանկացող կինը սխալ անձնագիր է վերցրել, պարզվել է միայն թուրքական Դալմանայի օդանավակայանում։

Վերադառնալուց հետո նա վերցրել է ճիշտ անձնագիրը եւ կրկին մեկնել Թուրքիա։

Էդինբուրգի օդանավակայանի սահմանային անցակետում հայտարարել են, որ երկրից դուրս մեկնողների անձնագրերը չեն ստուգում, միայն մուտք գործողներինը։ Իսկ անձնագրի իսկությունը պետք է ստուգեր ավիաընկերությունը։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները