Աֆղանստանում ռազմական գործողություններից հետո մոտ 150 ծառայողական շուն անտեր է մնացել

Շներին ագրեսիվ են վերաբերվել
shun-banak

Ծառայողական շները, որոնց ԱՄՆ բանակը Աֆղանստանում ռազմական գործողությունների ժամանակ օգտագործում էր պայթուցիկ նյութերի որոնման համար, գործողության ավարտից հետո մնացել են առանց տերերի, վատ վերաբերմունքի են արժանացել:

Այս մասին ասվում է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի գլխավոր տեսուչի գրասենյանի զեկույցում:

2010 թ.-ին ԱՄՆ բանակի կողմից ծառայողական շները  Աֆղանստանի տարածքում հատուկ գործողության ծրագրի շրջանակում օգտագործվել են պայթուցիկ նյութերի հայտնաբերման համար: Ծրագիրն ավարտվել է 2014 թ.-ին, սակայն ցամաքային ուժերի կողմից 150 շների նկատմամբ հատուկ վերահսկում չի կատարվել:

Զեկույցում նշվում է, որ բանակն ընտրել և վերապատրաստել է զինվորներին՝ որպես շների ժամանակավոր տերերի, ռազմական գործողության որոշակի ժամանակահատվածի համար, իսկ հետո շներին հանձել են տարբեր ընտանքիների և ապաստարանների:

Մոտ 100 շուն երկար ժամանակ մնացել է ապաստարանում, բանակը չի վերահսկել, թե ինչ տերերի մոտ են հայտնվել, ինչն էլ ենթադրում է, որ շներին անտարբեր և ագրեսիվ են վերաբերվել:

*

*