Ըստ չինական օրացույցի՝ 2018 թ. Դեղին Հողե Շան տարին է: Հաջորդ տարի հաջողությունը երաշխավորված կլինի կենդանակերպի շատ նշանների համար: Եկող տարին կհամապատասխանի տարվա տիրուհու բնավորությանը, դրա համար էլ հաջողությունը բոլոր նշանների համար երաշխավորված է: Ըստ չինական օրացույցի՝ շունն աշխարհին խաղաղություն և համաձայնություն կբերի: Տարին նաեւ դրական փոփոխություններ կբերի անձնական կյանքում:Ի՞նչ է խոստանում տարին 12 կենդանակերպի նշաններին։Շան համար տարին հաջող կլինի ցանկացած նախաձեռնության դեպքում:Առնետները 2018 թ-ին պետք է շատ աշխատեն: Տարին թեւ հեշտ չի լինի, սակայն գոհ կմնաք աշխատանքի արդյունքից և լիարժեք երջանիկ կզգաք:Ցուլի համար եկող տարին անակնկալ է պատրաստել դրամական շահույթի կամ կարիերայի աճի տեսքով:

Վագրերի համար տարին բարենպաստ կլինի կարողություններն  ու ունակությունները լիարժեք դրսեւորելու համար: Մի վախեցեք նոր բան փորձելուց կամ տարօրինակ թվալուց, առաջ շարժվեք դեպի երազանքը:

Ճագարը (Կատու) ամբողջ տարին կփորձի լավագույնը լինել ցանկացած ասպարեզում: Գլխավորը չափը չանցնելն է, միայն այդ դեպքում ջանքերն արդյունք կտան:

Վիշապները նոր ընկերներ ձեռք կբերեն 2018-ին: Այս նշանի տակ ծնվածներին կլսեն, նրանցից խորհուրդ կհարցնեն:

Օձի տարում ծնվածները պետք է առավել շատ ինքնակրթությամբ զբաղվեն։ Դուք կարող եք ձեր անձի նոր հատկանիշներ բացահայտել, հղկել ձեր զարգացմանը խանգարող բացասական գծերը, ավելի իմաստուն և համբերատար դառնալ:

Ձիերին խաղաղ և հաճելի տարի է սպասվում: Միակ խնդիրը կարող է առողջությունը լինել: Դրա հետ պետք չէ կատակել:

Այծի (Ոչխար) համար հաջող կլինի: Նոր տարում ինքնավստահ կլինեք, կիշխեք զգացմունքների վրա։

Կապիկներին տարին խոստանում է անցնել «Սովորել, սովորել, ևս մեկ անգամ սովորել» կարգախոսի ներքո, այնպես որ, հանդիպումներն ու ծանոթությունները երկրորդ պլան կմղվեն:

Աքաղաղների համար անակնկալներով լի տարի կլինի,  որն արմատապես կփոխի նրանց կանքը: Բաց մի′ թողեք ձեր հնարավորությունները:

Վարազի (Խոզ) համար տարին հոգսաշատ կլինի: Ձեզ մշտապես կդիմեն օգնության, խորհրդատվության համար: Շունը խորհուրդ է տալիս դիմանալ, իսկ ավելի լավ է՝ լիարժեք հանգիստ կազմակերպել ձեզ համար: