Սերժ Թանկյանն այսուհետ զբաղվելու է զարդերի արտադրությամբ

«Ինստագրամ»-ի իր էջում նա ներկայացրել է...
serj-zard

Հայտնի System of a Down ռոք-խմբի մենակատար Սերժ Թանկյանը հանրությանը ներկայացրել է իր նոր նախաձեռնությունը. երգիչն այսուհետ զբաղվելու է նաև զարդերի արտադրությամբ:

Երգիչը «Ինստագրամ»-ի իր էջում ներկայացրել է իր իսկ կողմից նախագծված  զարդի` «Ամենատես աչք»-ի լուսանկարը:

«11 տարեկանից սկսած՝ ես ոսկերչական բիզնեսում օգնել եմ իմ հորեղբորը: Համալսարանն ավարտելուց հետո երկար տարիներ աշխատել եմ իր հետ եւ նրանից շատ բաներ եմ սովորել  առևտրի, բիզնեսի,  կյանքի մասին: Ինձ համար մեծ պատիվ է մշակել իմ սեփական ոսկերչական շարքը»,-գրել է երգիչը:

*

*