Սերֆինգիստը կոտրել է ողնաշարը՝ փորձելով նվաճել հսկա ալիքը

Այնուամենայնիվ, նա շարունակելու է զբաղվել սերֆինգով

Բրիտանացի սերֆինգիստ Էնդրյու Քոթոնը ողնաշարի կոտրվածք է ստացել, երբ փորձել է նվաճել 15 մետրանոց ալիքը: The Sun-ը հաղորդում է, որ դեպքը տեղի է ունեցել Պորտուգալիայի ափերի մոտ:

Տեսանյութում երևում է՝ ինչպես է ահռելի ալիքը ծածկում Քոթոնին, իսկ հետո նրան մի կողմ նետում:

Ի դեպ, տեսանյութը Instagram-ում հրապարակել է հենց Քոթոնը և հայտնել է, որ մտադիր է շարունակել զբաղվել սերֆինգով:

*

*