«Սելֆիչինո». սուրճ` հաճախորդի պատկերով

Հատուկ մեքենան կաթնային փրփուրի վրա պատկերում է նախապես բեռնված լուսանկարը
selfichino-1

«Սելֆիչինո» սուրճի նոր տեսակն առաջարկվում է Լոնդոնի «The Tea Terrace» սրճարանում:

Սուրճի անվանումն առաջացել է սելֆի և կապուչինո բառերի համադրումից: Սուրճը նախատեսված է նրանց համար, ովքեր բառացիորեն սիրում են իրենց տեսնել սուրճի մեջ: Հատուկ մեքենան կաթնային փրփուրի վրա պատկերում է նախապես բեռնված լուսանկարը: Գործընթացը տեւում է մի քանի րոպե:

Նկարով սուրճի արժեքը կրկնակի թանկ է ստանդարտ գնից. այն արժե 6,5 եվրո:

Առաջին երեք օրերի ընթացքում վաճառվել է ավելի քան 400 բաժակ սուրճ:

*

*