Հնդիկ դեռահասը մահացել է՝ սելֆի անելիս պատահաբար ինքն իրեն կրակելով

Սինգխին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրան վիրահատել են, սակայն կիրակի կեսօրին տղան մահացել է ստացած վնասվածքներից:
selfie-hndik-tgha-inqnaspan

Հնդիկ դեռահաս տղան մահացել է սելֆի անելիս ինքն իր գլխին պատահաբար հասցված կրակոցից:

Ըստ Փունջաբ նահանգի Փաթհանկոթ քաղաքի փոխոստիկանապետ Մանոջ Կումարի՝ ուրբաթ երեկոյան 15-ամյա Ռեմենդիփ Սինգխը սելֆի անելու նպատակով հոր 32 կալիբրի ատրճանակը դրել է գլխին և պատահմամբ քաշել ձգանը:

Սինգխին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրան վիրահատել են, սակայն կիրակի կեսօրին տղան մահացել է ստացած վնասվածքներից:

Ըստ այս տարի ավելի վաղ հրապարակված վիճակագրական տվյալների՝ սելֆիի պատճառով մահերի ցանկում Հնդկաստանը զբաղեցնում է ամենավերին հորիզոնականը:

Երեք տարվա ընթացքում ողջ աշխարհում սելֆիի արդյունքում գրանցված 49 դժբախտ պատահարներից 19-ը կամ 40%-ը տեղի է ունեցել Հնդկաստանում:

Մահվան մեծաքանակ դեպքերը Մումբայի իշխանություններին հուշել են, որ սելֆիի համար արգելված գոտիներ նշվեն:

Ոստիկանությանը հանձնարարվել է միջամտել, եթե ինչ-որ մեկը փորձի սելֆի անել ռիսկային, այդ թվում ՝ առափնյա վայրերում, որը սիրելի վայր է հատկապես սելֆիի ձողով շրջող երիտասարդների համար:

Այլ երկրներ ևս, այդ թվում Ռուսաստանը, միջոցառումներ են ձեռնարկում այս կապակցությամբ: Թողարկվում են դժբախտ պատահարների մասին պատմող բրոշյուրներ, ինչպես նաև այնպիսի հիշեցումներ, ինչպես օրինակ՝ «Սելֆին՝ զենքով, կարող է մահվան հանգեցնել»:

*

*