Սանտա Կլաուսը Սուրբծննդյան շրջագայության ընթացքում հինգ միլիարդ նվեր է բաժանել

Կիրակի օրը Սանտա Կլաուսն իր ինը եղջերուներով լծված սահնակով դուրս է եկել․․․
santa

Սանտա Կլաուսն աշխարհով մեկ Սուրբ Ծննդյան տոնի շրջագայության ընթացքում  5 միլիարդի նվեր է բաժանել: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ԱՄՆ-ի և Կանադայի Հակաօդային պաշտպանության միացյալ հրամանատարությանը (NORAD):

Կիրակի օրը Սանտա Կլաուսն իր  ինը եղջերուներով լծված սահնակով դուրս է եկել Հյուսիսային բևեռի իր նստավայրից: Առաջին 4 ժամում նա հասցրել է նվերներով ուրախացնել ավելի քան մեկ միլիարդ երեխաների և մեծահասակների:

Առաջին վայրը, ուր եղել է Սանտան՝ Ռուսաստանի Չուկոտկա Ինքնավար շրջանի Նոր Չապլինո գյուղն էր։

 

*

*