Սանտա Կլաուսը Ռիո դե Ժանեյրոյում շնորհավորել է ամռան առաջին օրը

Շոգ եղանակի պատճառով նա ստիպված հագել է սուրբծննդյան հանդերձանքի միայն մի մասը․․․
santa-rio

Դերասան Պաոլու Մոուրաուն Սանտա Կլաուսի հանդերձանքով դեկտեմբերի 21-ին Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում մասնակցել է ամռան առաջին օրվա առթիվ կազմակերպված տոնին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը:

Մոուրաույի խոսքով՝ շոգ եղանակի պատճառով ինքը ստիպված հագել է սուրբծննդյան հանդերձանքի միայն մի մասը՝ Սանտայի մորուքն ու գլխարկը:

Միջոցառումը կայացել է Կոպակաբանայի լողափին, որտեղ ամեն տարի այս ժամանակ մարդկանց բազմություններ են հավաքվում ամռանը գալը տոնելու համար: Այն ժամանակ, երբ աշխարհի մնացած մասերում Սուրբ Ծնունդն ասոցացվում է ցուրտ եղանակի հետ, Ռիո դե Ժանեյրոյի շրջանում բնակիչները դեկտեմբերին լողում են Ատլանտյան օվկիանոսում։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները