Պարզվել է Samsung Galaxy Note 7-ի բռնկումների պատճառը

Այս սկանդալից Samsung-ի վնասը գնահատվում է մոտավորապես 5 միլիարդ դոլար:
samsung-galaxy-not-7

Samsung Galaxy Note 7-ի բռնկումների պատճառը կուտակիչների կառուցվածքն է: Ընկերության ինժներներն անկախ փորձագետների հետ հետազոտել են ավելի քան 200 հազար սարք եւ 30 հազար կուտակիչ, ստուգել են Galaxy Note 7-ի ապարատային եւ ծրագրային բաղադրիչները:

Ընկերությունը ներողություն է խնդրել գնորդներից, գործարար-գործընկերներից՝ խոստանալով առավել ուշադիր լինել անվտանգության կանոնների նկատմամբ:

2016 թվականի սեպտեմբերին՝ վաճառքի մեկնարկից երկու ամիս անց Samsung-ը ստիպված էր ավելի քան 2,5 միլիոն սմարթֆոն հետ կանչել բռնկումների եւ պայթյունների պատճառով: Galaxy Note 7-ը հանվել է արտադրությունից: Այս սկանդալից Samsung-ի վնասը գնահատվում է մոտավորապես 5 միլիարդ դոլար:

*

*