Խաբարովսկի մարզում Բուրեա գետն ընկած եւ հունը փոխած «լեռնակտորը» կպայթեցվի

Առեղծվածային փլուզման գաղտնիքը մինչ օրս անհայտ է

Հունվարի 22-ին նախատեսվում է ուժգին պայթյունների շարք իրականացնել ՌԴ Խաբարովսկի մարզի Վերխնեբուրեյնսկի շրջանում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Այս վայրում արդեն կենտրոնացվել է մոտ 300 տոննա պայթուցիկ, ժամանել են զինվորականներ ու մասնագետներ։

burea-get-pluzum2 (1)Հիշեցնենք, որ 2018 թ. դեկտեմբերի 24-ին, Չեկունդա գյուղից մոտ 80 կմ հեռավորության վրա, մոտակա լեռան գագաթային մասը փլուզվել եւ 34 մլն խ/մ ծավալով քարաբեկորները լցվել են Բուրեա գետը։

Նշվում է, որ եթե գետի հունը չբացվի ու չվերականգնվեն տեղի միկրոկլիմայական պայմանները, Չեկունդա գյուղի բնակիչներին ստիպված կլինեն տարհանել, քանի որ բնակավայրը կարող է ջրի տակ հայտնվել։

Մինչ օրս բազմաթիվ վարկածներ կան, թե ինչ է իրականում կատարվել դեկտեմբերի 24-ին՝ Բուրեա գետի մոտ։ Սկզբնապես քննարկվում էր, որ հսկայական երկնաքար է ընկել, որը, սակայն, հերքվեց գիտնականների կողմից։ Դեռեւս հստակ չէ, թե ինչն է պատճառ դարձել լեռան այդ հատվածի հանկարծակի փլուզմանը։

 

 

*

*