Ռուսաստանում պատրաստվում են բարձրացնել կարմրուկի և կարմրախտի դեմ պատվաստումների տարիքային շեմը

Այս մասին օրերս մամուլի ասուլիսում հայտնել է ՌԴ առողջապահության փոխնախարարը։
karmruk

Ռուսաստանի առողջապահության նախարարությունը պատրաստվում է բարձրացնել կարմրուկի և կարմրախտի դեմ պատվաստումների տարիքային շեմը մինչև 55 տարեկան: Ինչպես հայտնում է «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունն, այս մասին օրերս մամուլի ասուլիսում հայտնել է ՌԴ առողջապահության փոխնախարար Սերգեյ Կրաեւոյը:

«Վերջին շրջանում պատվաստումների ազգային ժամանակացույցի բարելավման ուղղություններից մեկը կարմրուկի և կարմրախտի դեմ պատվաստումների տարիքային խմբի ընդլայնումն է՝ 35-ից մինչև 55 տարեկան», — ասել է փոխնախարարը:

Ավելի վաղ «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան հայտարարել է, որ Ռուսաստանում մինչպատվաստումային ժամանակահատվածի համեմատ կարմրուկով հիվանդացության մակարդակը նվազել է ավելի քան 300 անգամ: Նախքան 1968 թ-ն արձանագրվել է միջինը մինչեւ հազար դեպք բնակչության 100 հազարի հաշվարկով, իսկ 2014 թ-ին՝ 3.2 դեպք:

Կրաեւոյը նաեւ նշել է, որ պատվաստումների ներկայիս ժամանակացույցը շուրջ 11 մլրդ ռուբլի արժե:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները