ԱՄՆ-ում 12 տոննա կշռող մարտական ռոբոտ են ստեղծել

Ռոբոտի կառավարման համար անհրաժեշտ Է երկու մարդ, որոնք գտնվում են խցիկում:
robot

MegaBots ընկերությունն առաջին անգամ ցուցադրել Է Eagle Prime վիթխարի մարտական ռոբոտը: Այն ԱՄՆ-ը կներկայացնի նման մեքենաների մենամարտում, ինչի մասին ասված Է YouTube-ում տեսահոլովակի նկարագրության մեջ:

Ռոբոտի կառավարման համար անհրաժեշտ Է երկու մարդ, որոնք գտնվում են խցիկում: Ստեղծողները պատմում են, որ դրա քաշը գերազանցում Է 12 տոննան, իսկ բարձրությունը՝ շուրջ հինգ մետրը: Eagle Prime-ը հանդերձված Է 430 ձիաուժ հզորությամբ V-ձեւ ութգլանանոց շարժիչով: Սպառազինության առումով Eagle Prime-ն ունի վիթխարի չանչ եւ թնդանոթ:

Ամերիկայի եւ Ճապոնիայի ներկայացուցիչների միջեւ առաջին մենամարտը պետք Է կայանա օգոստոսին: Eagle Prime-ը նաեւ կկռվի չինական Monkey King ռոբոտի հետ, սակայն հանդիպման նույնիսկ մոտավոր օրը հայտարարված չԷ:

*

*