Ռիհաննան Կաննում ցուցադրել Է իր ստեղծած զարդերը

Ռիհաննան ցուցադրել Է ականջօղեր, թանկարժեք քարերով մանյակ ու ժամացույց:
rihanna-kann

Ամերիկացի երգչուհի Ռիհաննան մի քանի զարդ Է ներկայացրել այն հավաքածուից, որն ստեղծվել Է Chopard մակնիշի հետ համատեղ: Այդ մասին մայիսի 19-ին հայտնել Է The Daily Mail-ը:

Նա զարդերը ներկայացրել Է Կաննի կինոփառատոնի ժամանակ: Ռիհաննան ցուցադրել Է ականջօղեր, թանկարժեք քարերով մանյակ ու ժամացույց:

Chopard-ը ժամացույցների, ոսկերչական իրերի եւ լյուքս դասի աքսեսուարների շվեյցարական արտադրող ընկերություն Է: Հիմնադրվել Է 1860 թվականին, կենտրոնակայանը գտնվում Է Ժնեւում:

 

*

*