Ռիհաննան դատի Է տվել իր հորը

...իր բրենդն օգտագործելու համար
rihanna (1)

Ամերիկացի երգչուհի եւ դերասանուհի Ռիհաննան իր հոր դեմ հայց Է ներկայացրել դատարան այն բանի համար, որ նա դստեր հետ ասոցացվող Fenty բրենդի անվանումն օգտագործում Է առեւտրային նպատակներով՝ միլիոնավոր դոլարներ ստանալու համար, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:

Հայցադիմումում արտիստուհին, որի ամբողջական անունը Ռոբին Ռիհաննա Ֆենթի Է, հայտարարել Է, թե իր հայրը՝ Ռոնալդ Ֆենթին, ստեղծել Է տաղանդների որոնման Fenty Entertainment ընկերությունը՝ փորձելով իր դստեր անունն օգտագործել շահույթ ստանալու համար: Ռիհաննան, որը հիմնադրել Է Fenty Beauty եւ Savage x Fenty բրենդները, նշում Է, որ մի քանի անգամ հորը խնդրել Է՝ իր անունից բիզնես չվարել, բայց հայրը անտեսել Է նրա խնդրանքները: Ռիհաննան հայտարարել Է, որ հայրը եւ նրա գործընկեր Մոզես Ջոքթան Փերքինսը պատասխանատու են անբարեխիղճ գովազդի եւ իր անձնական կյանքին միջամտելու համար: Հայցադիմումում երգչուհին պահանջում է արգելք դնել Ռոնալդ Ֆենթիի կողմից Fenty առեւտրանիշի օգտագործման կամ դստերն անօրինականորեն ներկայացնելու որեւԷ այլ եղանակի վրա:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները