Ռեստորանի հաճախորդներին սխալմամբ մոտ 5000 դոլար արժողությամբ գինի են հյուրասիրել

Մի քանի հազար դոլար արժողությամբ գինի ըմպելու համար...
gini

Մի քանի հազար դոլար արժողությամբ գինի ըմպելու համար ոչ միշտ է պարտադիր հարուստ լինել: Երբեմն բավարար է նաեւ հաջողակ լինելը:

Բրիտանական Մանչեստր քաղաքում տեղի ունեցած միջադեպը դա է փաստում: Hawksmoor Manchester անվանմամբ հայտնի ռեստորանում հաճախորդները պատվիրել են մոտ 290 դոլար արժողությամբ գինի, եւ փոխարենը ստացել 17 անգամ թանկ խմիչք: Գինին վստահաբար հավանել են, քանի որ 2-րդ շիշն են պատվիրել: Ռեստորանի ղեկավարության բախտը բերելը է, որ երկրորդը չեն ունեցել, իսկ բացթողումը հետագայում են նկատել: Hawksmoor Manchester-ը թվիթերյան իր էջում միայն հույս է հայտնել, որ հաճախորդները վայելել են իրենց երեկոն:

Ի դեպ, ղեկավարությունն իր աշխատակցին չի հեռացրել կամ վնասի փոխհատուցում չի պահանջել հաճախորդին սխալմամբ մոտ 5.000 դոլար արժողությամբ գինի մատուցելու համար:

*

*