Հայտնաբերվել է Ռամզեսի 8 մետրանոց արձանը

Գտնված արձանը երբևէ արված ամենակարևոր հայտնագործություններից է:

tert.am— Եգիպտոսցի և գերմանացի հնագետները Կահիրեի ծայրամասերից մեկում հայտնաբերել են 8 մետրանոց արձան, որը, ըստ ամենայնի, ավելի քան 3.000 տարի առաջ Հին Եգիպտոսը կառավարած փարավոն Ռամզես 2-րդինն է:

Ինչպես հայտնում է Reuters-ը, Եգիպտոսի իշխանությունների փոխանցմամբ՝ Ռամզես 2-րդի` Կահիրեի արևելյան հատվածում գտնող տաճարի փլատակների մերձակայքում գտնված արձանը երբևէ արված ամենակարևոր հայտնագործություններից է:

Հայտնի է, որ արձանը հայտնաբերվել է մասնատված վիճակում: Այժմ հնագետները փորձում են պեղել մյուս մասերն ու վերականգնել արձանը:

Վերականգնման աշխատանքների բարեհաջող ավարտից հետո արձանը կտեղադրվի 2018թ. բացվելիք պատմական թանգարանի մուտքի մոտ:

 

*

*