Queen-ը Թրամփին մեղադրել է իր երգն անօրինական օգտագործելու մեջ

Թրամփը բեմ է դուրս եկել Queen խմբի We Are The Champions երգի ներքո:
trump

Queen խմբի երաժիշտներին վրդովեցրել է այն փաստը, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը կուսակցության համագումարի ժամանակ օգտագործել է իրենց երգը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Թրամփն անձամբ է ներկայացրել իր կնոջը՝ Մելանիային, որը ելույթով է հանդես եկել: Թրամփը բեմ է դուրս եկել Queen խմբի We Are The Champions երգի ներքո:

«Հանրապետական կուսակցության համագումարի ընթացքում երգի անօրինական օգտագործում մեր ցանկությանը հակառակ»,- Twitter-ի իրենց էջում գրել են երաժիշտները:

 Սա Թրամփի եւ Queen-ի առաջին միջադեպը չի, նշում է CNN-ը: Հունիսին խմբի կիթառահար Բրայան Մեյը գրել էր, որ Թրամփը թույլտվություն չի հարցրել նշված երգն իր քարոզարշավի ընթացքում օգտագործելու համար եւ հավելել, որ նա երբեք թույլ չէր տա:

«Queen-ի երաժշտությունը որպես քաղաքական քարոզարշավի առարկա օգտագործելու թույլտվությունը միշտ հակասել է մեր քաղաքականությանը»,- նշել է Բրայանը:

Այլ հայտնի երաժիշտներ նույնպես, այդ թվում Rolling Stones-ի, R.E.M.-ի, Aerosmith-ի եւ Նիլ Յանգը Թրամփին խնդրել էին չօգտագործել իրենց ստեղծագործությունները իր հավաքներին:

*

*