Ջորջ Քլունին մտադիր է դատի տալ լրագրողներին՝ երեխաներին լուսանկարելու համար

Լրագրողներն անօրինական լուսանկարել ու հրապարակել են նրա երեխաների լուսանկարները։
qluniner

Դերասան Ջորջ Քլունին ցանկանում է հայց ներկայացնել դատարան՝ ընդդեմ ֆրանսիական Voici ամսագրի։ Վերջինս անօրինական  հրապարակել է Քլունիի երեխաների լուսանկարները, նշում է Daily Mail-ը՝ հղում անելով դերասանին։

Ըստ Քլունիի՝  Voici-ի լրագրողները մեկ շաբաթ առաջ ներս են մտել իր սեփական տան պարսպից, բարձրացել ծառին և այնտեղից ապօրինաբար լուսանկարել երեխաներին, այնուհետև՝ հրապարակել:

Երկվորյակներ Էլլան և Ալեքսանդրը ծնվել են 2017 թ. հունիսին՝ Լոնդոնում: Ջորջ և Ամալ Քլունիների երեխաների պաշտոնական լուսանկարները դեռևս չեն հրապարակվել:

*

*