Քարդաշյանին կողոպտելու գործով ձերբակալվածների թվում է նաեւ նրա վարորդը

Ելուզակախմբի մեջ եղել են նաեւ երեք կանայք, իսկ դրա մասնակիցներից ամենատարեցը 72 տարեկան է:
qim-qardashian
Ֆրանսիայի ոստիկանությունը պարզել է, որ Փարիզում ամերիկյան ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանի կողոպտման հետաքննության շրջանակներում ձերբակալվածների թվում եղել է այն վարորդը, որը նրան սպասարկում էր քաղաքում հոկտեմբերին Նորաձեւության շաբաթին նրա ժամանման ընթացքում: Այդ մասին հայտնել է Gulf News-ը:
Հունվարի 9-ին Ֆրանսիայի ոստիկանությունը 15 մարդու է ձերբակալել Քարդաշյանի կողոպտման գործով: RTL ռադիոկայանի տվյալներով՝ կալանավորվածները հարձակման անմիջական մասնակիցներն են: Մի շարք ԶԼՄ-ներ նշում են 16 կամ 17 մարդու ձերբակալման մասին:
Հարձակման ենթադրվյալ կազմակերպիչն ալժիրցի է: Ելուզակախմբի մեջ եղել են նաեւ երեք կանայք, իսկ դրա մասնակիցներից ամենատարեցը 72 տարեկան է:
Ոստիկանությունն այդմ փորձում է պարզել, թե վարորդն արդյոք Քարդաշյանի մասին տեղեկատվություն է փոխանցել կողոպտիչներին:
Ավելի վաղ տեղեկացվել է, որ ոստիկանները Փարիզում Քիմ Քարդաշյանի կողոպտմանը մասնակցելու մեջ կասկածվողներին գտել են ԴՆԹ-ի հետքերի շնորհիվ, որոնք թողել են չարագործները: ԶԼՄ-ների տվյալներով, ԴՆԹ-ի հետքեր են գտնվել կա՛մ այն կպչուն ժապավենի վրա, որով հանցագործները կապկպել էին Քարդաշյանին, կա՛մ այն մանյակի վրա, որը նրանց ձեռքից ընկել էր փողոցում:
Ոստիկանության աղբյուրները «Ֆրանսպրես» գործակալությանը հաստատել են, որ ԴՆԹ-ի հետքերը թույլ են տվել նույնականացնել հանցավոր աշխարհի ներկայացուցչին, որն իրավապահներին հայտնի է այլ կողոպուտների կապակցությամբ:

*

*