Քանիե Ուեսթը տեղափոխվել է հիվանդանոց

Ուեսթը հրաժարվել Է հիվանդանոց գնալ, ոստիկաններն ստիպված են եղել նրան ձեռնաշղթաներ հագցնել:
qanie-west

Ամերիկացի ռեփեր Քանիե Ուեսթը նոյեմբերի 21-ին հոսպիտալացվել Է Լոս Անջելեսի (Կալիֆոռնիայի նահանգ) հիվանդանոցներից մեկում: Ինչպես հաղորդել Է TMZ պորտալը, կլինիկայում նա պետք Է հոգեբուժական հետազոտություն անցնի:

Հերթապահի վահանակին կանչն ստացվել Է 13:20-ին (Երեւանի ժամանակով 01:20-ին): Երաժիշտն այդ ժամանակ գտնվել Է տնից դուրս: Ժամանած բժիշկները Ուեսթին տարել են Կալիֆոռնիայի համալսարանին կից՝ Ռոնալդ Ռեյգանի բժշկական կենտրոն: Պորտալի աղբյուրների տեղեկատվությամբ՝ ռեփերի հոսպիտալացման որոշումն ընդունվել Է «նրա առողջության եւ անվտանգության համար»:

Իրավապահ մարմիններում հավելել են, որ Ուեսթը հրաժարվել Է հիվանդանոց գնալ, ոստիկաններն ստիպված են եղել նրան ձեռնաշղթաներ հագցնել:

Ուեսթին հոսպիտալքացրել են այն բանից հետո մի քանի ժամ անց, երբ նա չեղյալ Է հայտարարել իր Saint Pablo շրջագայության  բոլոր մնացած համերգները՝ 21 ելույթները: Իր գործողությունների պատճառը կատարողը չի պարզաբանել:

*

*