Պորտուգալիայում ներկայացվել է աշխարհում ամենաթանկ կոնֆետը

Շոկոլադները ծածկված են 23 կարատանոց ոսկով
shokolad-portugalia

Պորտուգալացի շոկոլադագործ Դանիել Գոմիշը Պորտուգալիայում Շոկոլադի միջազգային փառատոնին ներկայացրել է աշխարհի ամենաթանկ շոկոլադը, որի արժեքը շուրջ 10 000 դոլար է:

Ինչպես հայտնում է Portugal News-ը, շոկոլադագործը փառատոնի համար 1000 կոնֆետից կազմված հավաքածու է ստեղծել: Յուրաքանչյուր կոնֆետի համար օգտագործել է շաֆրան, սպիտակ տրյուֆելներ և մադագասկարյան վանիլին: Շոկոլադները ծածկված են 23 կարատանոց ոսկով:

Քաղցրավենիք պատրաստողների խոսքով՝ աշխարհում ամենաթանկ կոնֆետի գինը ներառում է «գնորդների ինքնության ամբողջական գաղտնիությունը»:

Բացառիկ շարքի կոնֆետներն ուղարկվել են Արաբական Միացյալ Էմիրություններ, Անգոլա, Արգենտինա և Ռուսաստան:

*

*