Պոլ Մաքքարթնիի դուստրը կսկսի հագուստ պատրաստել աղբից

Գործվածքների արտադրություն է կազմակերպվելու օրգանական աղբից:
stella-mccartney

Բրիտանացի դիզայներ եւ սեփական ապրանքանիշի հիմնադիր Ստելլա Մաքքարթնին պայմանագիր է ստորագրել Parley for the Oceans ընկերության հետ, որը զբաղվում է շրջակա միջավայրի պահպանությամբ: Համագործակցության շրջանակներում գործվածքների արտադրություն է կազմակերպվելու օրգանական աղբից: Շնորհանդեսի տեսանյութը հրապարակված է Instagram-ում բրենդի պաշտոնական էջում: Հագուստը նախատեսում են վաճառքի հանել ամառվա կեսերին:

Ստելլա Մաքքարթնին հագուստի դիզայներ է, The Beatles երաժշտական խմբի մասնակից Պոլ Մաքքարթնիի դուստրը: Կարիերան սկսել է Կրիստիան Լակրուայի մոտ ստաժավորումից, ինչից հետո հիմնադրել է առաջին սեփական բրենդը՝ Stella-ն, որը շուտով փակվել է: 1997 թվականին զբաղեցրել է Chloe նորաձեւության տան կրեատիվ տնօրենի պաշտոնը: 2001 թվականին հեռացել Է Chloe-ից եւ զբաղվել Stella McCartney Chloe անվանական շարքով:

Ստելլա Մաքքարթնին բուսակեր է, նա աջակցում է կենդանիների պաշտպանության PETA կազմակերպությանը եւ իր հավաքածուները ստեղծելիս չի օգտագործում բնական կաշի եւ մորթիներ:

*

*