Pink Floyd-ը նկարահանել է 1969 թվականին ձայնագրված իր երգի տեսահոլովակը

Ժողովածուում տեղ կգտնեն ավելի վաղ չհրատարակված 20-ից ավելի երգեր։
Pink-Floyd

Pink Floyd բրիտանական խումբը 47 տարի առաջ ձայնագրված երգի նոր տեսահոլովակ է ներկայացրել: Տեսանյութն արվել է The Early Years խմբի 1965-1972 թվականների հին ձայնագրությունների եւ հազվագյուտ իրերի մեծ հավաքածուի թողարկման առթիվ (թողարկվելու է նոյեմբերի 11-ին): Ժողովածուում տեղ կգտնեն ավելի վաղ չհրատարակված 20-ից ավելի երգեր, ինչպես նաեւ յոթ ժամ տեւողությամբ ավելի վաղ չհրապարակված համերգային ձայնագրություններ եւ ավելի քան 15 ժամ արխիվային տեսանյութեր:

Green Is the Colour երգը, որի համար նկարահանվել է տեսահոլովակը, առաջին անգամ թողարկվել է 1969 թվականին More ալբոմում: Այդ սկավառակի վրա ներկայացված է երաժշտություն, որը Pink Floyd-ը ձայնագրել է Բարբեթ Շրյոդերի «Դարձյալ» ֆիլմի համար:

*

*