Ամերիկուհուն պսակադրության է ուղեկցել նրա մահացած հոր սիրտը կրող տղամարդը (Տեսանյութ)

Անսովոր եւ հուզիչ պատմություն Փենսիլվանիա նահանգում:

Անսովոր եւ հուզիչ պատմություն Փենսիլվանիա նահանգում: Ամերիկուհի Ջեննի Ստեփիենին պսակադրության օրը եկեղեցի է ուղեկցել տղամարդը, որն ապրում է շնորհիվ Ջեննիի հոր սրտի:

2006 թվականին աղջկա հայրը սպանվել է, եւ նրա սիրտը փոխպատվաստել են Արթուր Թոմասին, որն այդ վիրահատությանը սպասել էր 16 տարի: Ջենին նամակ է գրել Արթուր Թոմասին եւ խնդրել պասակադրության արարողությանն ուղեկցել իրեն եկեղեցի: Տարեց տղամարդը չի մերժել անսպասելի, բայց հուզիչ առաջարկը: Մեկ տասնամյակ անց Ջենին նորից լսել է հոր սրտի բաբախը:

Մեկ Մեկնաբանություն
  • Ամերիկուհուն պսակադրության է ուղեկցել նրա մահացած հոր սիրտը կրող տղամարդը — Թեժ վիդեո և լուրեր Hot TV
    10 августа 2016 at 18:39

    […] Անսովոր եւ հուզիչ պատմություն Փենսիլվանիա նահանգում: Աղբյուրը՝ yerkirmedia.am […]

  • *

    *