Պակիստանցի տղան կարողանում Է 180 աստիճան շրջել գլուխը

Երկարատեւ մարզումների արդյունք է

Մուհամեդ Սամիրը՝ Պակիստանի Կարաչի քաղաքից, կարողանում Է ձեռքերի օգնությամբ գլուխը շրջել 180 աստիճան:

14-ամյա դեռահասի պնդմամբ՝ այդ ունակությունը բնածին արատ չԷ, այլ երկարատեւ մարզումների արդյունք: Սամիրը խոստովանել Է, որ երբ ինքը վեց տարեկան Էր, սարսափների հոլիվուդյան ֆիլմում տեսել Է դերասանի, որը նման կերպ շրջել Է գլուխը, դրանից հետո ինքն սկսել Է կանոնավոր կերպով մարզվել եւ մի քանի ամիս անց հասել Է իր նպատակին:

Սամիրի մայրը փորձել Է արգելել նման մարզանքները: «Բայց ժամանակի ընթացքում նա հասկացել Է, որ դա աստծու շնորհն Է»,- ասել Է դեռահասը:

*

*