«Օսկար»-ին Լեդի Գագան ներկայացել է թանկարժեք մանյակով, լավագույն դերասան Ռամի Մալեքն ընկել է բեմից

Բժիշկներն առաջին օգնություն են ցուցաբերել աստղին...
rami-maleq

Լոս Անջելեսում կայացած «Օսկար-2019» կինոմրցանակաբաշխության շրջանակում լավագույն դերասան ճանաչված Ռամի Մալեքը բաղձալի արձանիկը ստանալուց հետո ընկել է «Օսկար»-ի բեմից: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Պատահարից անմիջապես հետո 37-ամյա դերասանին օգնության են շտապել ներկաները:

Բեմից ընկելուց հետո դերասանը անկեղծ շփոթվել է, բժիշկներն առաջին օգնություն են ցուցաբերել աստղին, որը միջադեպի հետևանքով առանձնապես չի տուժել:

Երգչուհի Լեդի Գագան էլ «Օսկար» մրցանակի հանձնման արարողությանը ներկայացել է աշխարհում ամենախոշոր ադամանդներից մեկով զարդարված մանյակով, որի արժեքն ավելի քան 40 մլն դոլար է:

Ադամանդը պատկանում է Tiffany & Co ընկերությանը եւ ամենամեծ դեղին ադամանդներից մեկն Է աշխարհում:

*

*