Հայտնի են «Օսկար 2017» մրցանակաբաշխության հավակնորդները

«Օսկար»-ի 89-րդ մրցանակաբաշխության արարողությունը կկայանա Լոս Անջելեսում փետրվարի 26-ին:
oscar

Հունվարի 24-ին հայտնի են դարձել «Օսկար 2017» մրցանակաբաշխության հավակնորդները: Ամենաշատ անվանակարգերում առաջադրված ֆիլմը «Լա-Լա Լենդն» է: Դեմիեն Շազելի այդ ֆիլմը ներկայացված է 14 անավակարգում:

«Լավագույն ֆիլմ» անվանակարգում, «Լա-Լա Լենդից» բացի, ներկայացվել են նաեւ «Ժամանում», «Ցանկապատեր», «Ամեն գնով», «Առյուծը», «Լուսնի լույսը», «Մանչեսթերը ծովի ափին» եւ «Քողարկված կերպարներ» ֆիլմերը:

«Լավագույն դերասան» անվանակարգում առաջադրվել են Ռայան Գոսլինգը, Քեյսի Աֆլեքը, Էնդրյու Գարֆիլդը, Վիգո Մորթենսենը եւ Դենզել Վաշինգտոնը:

Իսկ «Լավագույն դերասանուհի» կոչման համար կպայքարեն Իզաբել Հուպերտը, Ռութ Նեգան, Նատալի Փորթմանը, Մերիլ Սթրիփը եւ Էմմա Սթոունը:

«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում առաջադրված թեկնածուներն են Դենի Վիլնյովը՝ «Ժամանում» ֆիլմի համար, Մել Գիբսոնը «Խղճի մտոք», Դեմյեն Շազելը «Լա Լա Լենդ», Քեննեթ Լոներգանը «Մանչեսթերը ծովի ափին», Բարրի Ջենիքը «Լուսնի լույս» ֆիլմերի համար:

Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար»-ի 89-րդ մրցանակաբաշխության արարողությունը կկայանա Լոս Անջելեսում փետրվարի 26-ին:

Պատրաստեց՝

Մարինե Մելիքսեթյանը

*

*