Օդրի Հեփբերնի նամակներն աճուրդի են հանվել

Աճուրդի հանվելիք նամակներում, որոնք գրվել են 1951-1960 ական թվականներին, դերասանուհին պատմում է իր չստացված նշանադրության, ամուսնության, անհաջող հղիությունների և առաջնեկի լույս աշխարհ գալու մասին:
odri-hepbern

Tert.am— Լոնդոնում վաճառքի են հանվելու Օդրի Հեփբերնի գրած 10 նամակները, որոնք դերասանուհին հասցեագրել էր իր ուսուցիչ և վաղեմի ընկեր սըր Ֆելիքս Էյլմերին:

Ինչպես հաղորդում է BBC-ն` նամակները բացահայտում են էկրանի «ծովահարսի» կյանքի դրամատիկ տասնամյակի ընթացքը, թե ինչպես է բալետի անհայտ պարուհին դարձել Հոլիվուդի ամենահայտնի ու սիրված դերասանուհիներից մեկը:

Աճուրդի հանվելիք նամակներում, որոնք գրվել են 1951-1960 ական թվականներին, դերասանուհին պատմում է իր չստացված նշանադրության, ամուսնության, անհաջող հղիությունների և առաջնեկի լույս աշխարհ գալու մասին:

Նամակները գնահատվում են 4000 ֆունտ ստերլինգ: 1951-ին գրված նամակներից մեկում 22-ամյա Հեփբերնը նկարագրում է Մոնտե Կառլոյում ֆրանսիական ֆիլմերից մեկի նկարահումները, որում խաղալը նա անվանում է «իր հետ երբևէ պատահած լավագույն բանը»:

Հեփբերնը նկարագրում է նաև իր և Մել Ֆերերի հարաբերությունները, ում հետ իրենց ամուսնությունից հետո նա նկարահանվել է «Սաբրինա» (1954) և «Պատերազմ ու խաղաղություն» (1956) ֆիլմերում: Հավաքածույի վերջին նամակում Օդրին նկարագրում է իր առաջնեկի Շոն Ֆերերի ծնունդը երկու վիժումներից հետո:

Նամակները կվաճառվեն  Bonhams Entertainment Memorabilia աճուրդում, որը տեղի կունենա հունիսի 29-ին:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները