Ի՞նչ նվիրել Ամանորին, կամ մի կտոր ժպիտ՝ ձեր սիրելիներին

Ասում են՝ Ամանորն իր հետ հրաշքներ է բերում։
nverner

Ասում են՝ Ամանորն իր հետ հրաշքներ է բերում։ Ոմանք հավատում են, ոմանք՝ ոչ, մյուսներն էլ հավատալու կամ չհավատալու փոխարեն փորձում են սեփական հրաշքը ստեղծել ու դրականը փոխանցել շրջապատին՝ թեկուզ մի փոքր նվերի միջոցով ժպիտ պարգեւել, ինչո՞ւ ոչ, նաեւ զարմացնել։

Իսկ ահա նվերի ընտրության հարցը ամենադժվարներից է։ Չէ՞ որ մեր օրերում ոչ ժպիտ պարգեւելն է հեշտ, ոչ էլ առավել եւս՝ զարմացնելը։

Ներկայացնում ենք մի քանի նվերներ, որոնք եթե նույնիսկ չզարմացնեն, ապա մի փոքրիկ ժպիտ կպարգեւեն ձեր սիրելիներին։

1․ Տաք շարֆեր, ձմեռային գուլպաներ ու սվիտերներ։ Ձմռան ցրտին սրանք ամենալավ նվերները կարող են լինել։ Սառած փողոցների ու ոչ պակաս սառած հայացքների արանքում կարելի է ընկերոջդ նվիրած տաք շարֆով փաթաթվել ու ջերմանալ։

Fotoram.io

2․ Սուրճի ու թեյի տեսականի։ Ձմռանն ցուրտն այստեղ նույնպես իր դերն է խաղում, իսկ սուրճի կամ թեյի սիրահարների համար անկախ եղանակից սա լավագույն նվերներից է։

Fotoram.io (1)

3․ Սուրճին ու թեյին կարող է գումարվել կամ թեկուզ փոխարինել որակյալ թերմոսը, որը օրական 25 ժամ «վազվզողների» ու անընդհատ շտապողների համար կարող է անփոխարինելի լինել՝ դադար առնելու ու մի կում ջերմություն ճաշակելու համար։

Чайник-термос-10

4․ Հուշանվեր՝ «հոլիվուդյան աստղ»՝ հասցեատիրոջ անունով։

Hollywood_Star_-_Auction_Photo

5․ Նոր տարին՝ նոր նոթատետրով։ Կարելի է նվիրել այդ տարվա օրացույցով նոթատետր-օրագիր, որը տարվա օգտակար ուղեկիցը կլինի ստացողի համար։

2019-Dated-Diary-Prism-Slim-Planner-School-Agenda

6․ Խանութների, տարբեր ծառայությունների նվեր քարտեր։ Մարդուն մի փոքր ճանաչելով կարող ես պատկերացնել, թե ինչ տեսակի ծառայությունից է ցանկանում օգտվել, իսկ եթե խճճվել ես խանութների առաջարկած մեծ տեսականու մեջ, կարող ես պարզապես նվեր քարտ վերցնել ու նվեր ստացողը կկարողանա ինքն ընտրել իր նվերը։

depositphotos_115958428-stock-photo-hand-holding-shoping-bags

7․ Սեղանի խաղեր։ Մեր թվային աշխարհում զգալիորեն պակասել են ընդհանուր սեղանի շուրջ հավաքվելու, միասին խոսելու, ծիծաղելու առիթները։ Սեղանի խաղերը կօգնեն  դուրս գալ վիրտուալ իրակաությունից ու միասին հետաքրիր ժամանակ անցկացնել։

bares-juegos-portada_1024

8․ Քարտեզ, որի վրա կարող ես նշել, թե արդեն որ երկրներում ես եղել կամ որոնք ես ուզում այցելել։ Սա հիանալի նվեր է ճանապարհորդել սիրողների համար։

37

Իսկ վերջում ուղղակի հիշենք, որ ամենաթանկ նվերը սիրով արված նվերն է՝ անկախ շուկայական արժեքից։

*

*