Սննդագետները հայտնում են՝ ինչպես նիհարել առանց սպորտով զբաղվելու

Շատ կարեւոր Է կրճատել կյանքում սթրեսների քանակը․․․
snndakarg-niharel

Սննդագետները ցուցակ են կազմել այն մարդկանց համար, որոնք ցանկանում են նիհարել, բայց ինչ-ինչ պատճառներով չեն կարող կանոնավոր կերպով զբաղվել սպորտով: Այդ մասին գրել Է Food News-ը: Առաջին հերթին անհրաժեշտ Է սննդաբաժնում ավելացնել սպիտակուցով հարուստ մթերքներ՝ միս, թռչնամիս, ձուկ, լոբազգիներ: Նաեւ անհրաժեշտ Է հրաժարվել քաղցր ըմպելիքներից, այդ թվում՝ Էներգետիկներից:

Շատ կարեւոր Է կրճատել կյանքում սթրեսների քանակը. դիմել հոգեբանի, զբաղվել մեդիտացիաներով եւ հաճախակի շփվել հարազատների ու ընկերների հետ: Պակաս կարեւոր չԷ նաեւ առողջ քունը, որն օրգանիզմին օգնում Է վերականգնվելու, ինչպես նաեւ սովորական ֆիզիկական ակտիվությունը (ոչ սպորտային վարժությունները). զբոսանքները, տան հավաքում-մաքրումը, աշխատանքն այգում։

*

*